19:09 , 2 ապրիլ, 2014Զառա Սահակյանին կամ 32-ի Զառային հեռուստադիտողը ճանաչեց հենց «32 ատամ» ակումբից:
Հերթական կերպարը, որը Yere1 ծրագրի շրջանակներում ներկայացնում է Զառան, տալի կամ, ավելի ճիշտ, հորեղբոր կերպարն է, որն աչքի է ընկնում ժարգոնային արտահայտություններով և կոպտությամբ:
Այս անգամ ArmՏtar.am-ի մանրադիտակի տակ հենց Զառայի կերտած «տալ»-ն է:
Խոսենք Ձեր նոր կերպարի մասին: Ի ՞նչ եք կարծում, կա՞ն մեր իրականության մեջ այդպիսի տալեր:
Ես կուզեի Ձեզ հարցնել՝ կա ՞ն մեր իրականության մեջ այդպիսի տալեր: /ծիծաղում է/…
Իմ կարծիքով, այո, այդպիսի տալեր շատ կան: Ես ոչ մի ֆանտաստիկ կնոջ կերպար չեմ խաղում: Գուցե վիզուալ իմաստով մի քիչ գրոտեսկի ենք հասցրել, որովհետև ծրագրի ֆորմատն է այդպիսին: Գեղարվեստորեն ենք փորձում ներկայացնել Օսանի կերպարը : Ինձ թվում է, որ նման կանայք այսօր շատ կան մեր հասարակությունում, ովքեր դարդ են դարձել իրենց ընտանիքի անդամների գլխին:

Դուք տալ ունե ՞ք, ինչպիսի ՞ն է նա:
Այո, ես տալ ունեմ, և ինքը շատ երիտասարդ է: Բացի այդ, մենք առանձին ենք ապրում և իր հետ ոչ մի այդպիսի առանձնահատուկ խնդիրներ չունեմ և չեմ ունեցել:
Հետաքրքիր է, Ձեր տալին դու ՞ր է եկել Օսանի կերպարը, չի՞ հարցրել`…Զառա, այս կերպարովդ ինչ-որ բա՞ն ես ուզում հասկացնել ինձ…
Ճիշտն ասած, չենք խոսել դրա վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ ինքը կարող էր իրեն նույնացնել այդ կերպարի հետ: Այստեղ, բացի տալ բառից, ուրիշ ոչինչ իրեն չի կապում «Օսանի» հետ: /ծիծաղում է/…

Իսկ Ձեր փոքրիկը կամ ամուսինը, երբ Ձեզ տեսնում են նման կերպարներում, իրենք ինչպե ՞ս են վերաբերվում դրան:
Շատ նորմալ, ամուսնուս հետ շատ վաղուց եմ ծանոթ, մինչև ամուսնությունը նա ինձ ճանաչել է որպես դերասանուհի: Սա իմ գործն է, իմ մասնագիտությունն է, ինչով ես զբաղվում եմ, և նրանք էլ նորմալ են ընդունում ցանկացած կերպար, իսկ երեխաս արդեն սկսել է տարանջատել դերը իրական կյանքից: Երբ «Yere1»-ը սկսում է, ինքն ասում է` «մամա, Գոքորը լավ ա խաղում տատիի դերը»: Ինքն արդեն սկսել է հասկանալ և տարանջատել, չնայած ես փորձում եմ, որ ինքը սահմանափակ չափով տեսնի ծրագիրը:
Ինձ թվում է, որ Ձեր վերջին կերպարը մինչ այժմ ներկայացված թերևս ամենակոպիտ հերոսներից է:
Ես չեմ բացառում վատ արձագանքները, բայց չեմ էլ փորձում այդ արձագանքներն ինձ վրա վերցնել, որովհետև իրականում գոյություն ունեն նման մարդիկ, և իմ գործը նրանց ներկայացնելն է, ոչ թե բացատրություն տալ, թե ինչու են ստեղծվել նման կերպարներ: Իրավիճակ է, որից պետք է պատվով դուրս գալ: Ես կաշխատեմ ամեն ինչ անել, որպեսզի ընթացքում կերպարն ավելի օրգանական, ավելի պլաստիկ ու ավելի իրականությանը մոտ լինի, իսկ մնացածի մասին կարծում եմ արժե սցենարիստների հետ խոսել:

Սցենարիստների հետ երբևէ անհամաձայնություններ ունեցե ՞լ եք կերպարների շուրջ:
Եթե ես ունեմ հիմնավոր պատճառներ, կերպարի ինչ-որ գծեր բնականաբար վերանայվում են , բայց որ ասեմ այ, չէ, այս կերպարը չեմ խաղա, նման խնդիր երբևէ չի եղել:
Շարունակությունն` այստեղ