Հ.Նաղդալյան. Մի ՍԴ որոշում էլ իրենց համար է պետք


18:56 , 2 ապրիլ, 2014

Հ.Նաղդալյան. Մի ՍԴ որոշում էլ իրենց համար է պետք Panorama.am-ը գրում է.

«Սահմանադրական դատարանի որոշումը բավականին ծավալուն  և բազմակողմանի վերլուծել է օրենքի հոդվածներում տեղ գտած տարբեր դրույթները, նաև միջազգային փորձը: Շատ կարևոր է, որպեսզի բոլորս ՝ և՛ օրենսդրի, և՛ գործադիրի ներկայացուցիչներս, խորապես ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի որոշումը, առաջինը՝ որպեսզի մեր հայտարարությունները համապատասխանեն իրականությանը, և երկրորդ՝ որպեսզի փոփոխենք և կատարելագործենք ՍԴ կողմից սահմանված ժամկետում օրենքի այն դրույթները, որոնք ենթակա են փոփոխման»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` հիշեցնելով, որ կառավարությունը և ՀՀԿ-ն բազմիցս խոսել են այս թեմայով և ընդգծել, որ պատրաստ են կառուցողական աշխատանքի և վերացնելու օրենքում տեղ գտած թերություններն ու անճշտությունները, որոնք ցանկացած օրենքում կարող են լինել:

Անդրադառնալով հրապարակված որոշումից անմիջապես հետո ԱԺ ոչ իշխանական իր գործընկերների հայտարարություններին, մասնավորապես այն մասով, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, Հ.Նաղդալյանը հայտարարեց, որ նրանք ոչ թե ՍԴ որոշումն են վերլուծում, այլ կառավարության հրաժարականի մասին հապճեպ ու շնչակտուր հայտարարություններ անում, ապա նշեց, որ նրանց արձագանքը առաջին հերթին ցույց է տալիս մեկ բան, որ իրենց բոլոր գործողությունների նպատակը ոչ թե օրենքի բարեփոխումն էր, ոչ թե ժողովրդի շահերն էին, այլ ընդամենը անձնական, խմբային խնդիրները՝ կապված կառավարության, նախարարների հրաժարականի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ