Իտալիայում կալանավորվել են Վենետոյի անկախության հանրաքվեի հարցով 24 կազմակերպիչներ


21:21 , 2 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Իտալիայի ոստիկանությունը կալանավորել է Վենետո մարզի անկախության հանրաքվեի հարցով 24 ակտիվիստ-կազմակերպիչների՝ հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես հայտնել են Բրեշիա քաղաքի դատախազությունից, որը տվել է կալանավորման հրաման, ձերբակալվածները մեղադրվում են «տարբեր ակցիաների, այդ թվում՝ ծայրահեղական ու բռնությունների նախապատրաստման մեջ»:

Կալանավորվածների թվում է նախկին խորհրդարանական, «Վենետո լիգայի» հիմնադիր Ֆրանկո Ռոկետտան: Նա վերջերս մարզում անցկացված Վենետոյի անկախության խորհրդատվական հանրաքվեի կազմակերպիչներից է:

Ինչպես հայտնել են դատախազությունից, առգրավված իրերի ցանկում եղել է նաև ինքնաշեն տանկ: Քննիչների փոխանցմամբ՝ այն իրենից կատարելագործված տրակտոր է ներկայացնում: