20:49 , 2 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Գիտնականները բացահայտել են զեբրի սև-սպիտակ գունավորման գաղտնիքը. սև-սպիտակ գունավորումը շփոթեցնում է ճանճերին ու թույլ չի տալիս նրանց նստել կենդանու մորթու վրա:
Ամերիկացի հետազոտողների խումբը եկել է եզրակացության, որ միջատներին դժվար է նստել կենդանու կոնտրաստային շերտավոր մորթու վրա, գրում է Daily Mail-ը:
«Զեբրի մորթին շատ կարճ է, իսկ դա նշանակում է, որ կենդանուն հավելյալ պաշտպանություն է անհրաժեշտ միջատների կծոցից»,- ասում են կենդանաբանները:
Նրանց կարծիքով՝ նեղ շերտերը կենդանու գլխին հարկավոր են այն բանի համար, որ նրանց պաշտպանեն ճանճերից: