17:32 , 2 ապրիլ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Քուրքջյանը քեսաբահայ է, նա բնակվում է Բելգիայում, բայց գրեթե բոլոր ազգականները Քեսաբից Լաթաքիա տեղափոխվածների թվում են: Հայրենի բնակավայրում տեղի ունեցող դեպքերը ծանր է տանում: Նրա միակ մխիթարանքն այն է, որ քեսաբահայերի թվում զոհեր և վիրավորներ չկան: Պետո Քուրքջյանը Արդարության և ժողովրդավարության եվրոպահայկական ֆեդերացիայի անդամ է, նա բելգիական բազմաթիվ այլ կառույցների հետ գործակցություն է հաստատել, ընդունել են համատեղ հայտարարություն, սկսում են դրամահավաք: Հայրենի քաղաքի բնակիչներին և իր ընտանիքի անդամներին օգնելու նպատակով, բացի դրամահավաքից, բելգիահայերը ցանկանում են հանդիպում կազմակերպել Եվրամիության ղեկավարության հետ, քննարկել, թե ինչպես կարող է Բրյուսելը օգնել քեսաբահայերին: Բացի Բրյուսելից, քեսաբահայերին օգնելու պահանջ է հնչել նաև Բուխարեստում, Ռումինիայի խորհրդարանի երկու անդամներ` հայազգի հայտնի գրող և նախկին նախարար Վարուժան Ոսկանյանն ու Վարուժան Փամփուկչյանը ելույթ են ունեցել Ռումինիայի խորհրդարանում, դատապարտել Քեսաբի դեպքերը:
Քեսաբահայերին օգնելու, ծայրահեղականներին կանգնեցնելու պահանջով բազմաթիվ դիմումներ ու պահանջներ են հնչել նաև Եվրոպայի հայկական բազմաթիվ կառույցներից, եվրոպահայերը դիմել են նաև ԵԱՀԿ-ին. բոլոր պահանջների իմաստը մեկն է` հայտարարություններից անցնել դրանց իրականացմանը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ