Դար 21-ի եթերում շուտով բժշկական նոր ծրագիր՝ «BIO ՌԻԹՄ»


17:02 , 2 ապրիլ, 2014

Ինչպե՞ս ծնվեց հաղորդման ստեղծման գաղափարը:

-Անցկացնելով երկար տարիներ արտերկրում և աշխատելով մի շարք ճանաչված բժիշկների հետ` ընտրեցի բժշկական համալիր տեղեկատվության տարածումը հասարակության շրջանում, քանի որ կարծում եմ, որ մարդու առողջության պահպանման և հետևողականության առաջին նախադրյալը լիարժեք և ճշգրիտ բժշկական տեղեկատվությունն է, որը այժմ կփորձեմ նաև փոխանցել ԴԱՐ 21 հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «BIO ՌԻԹՄ» հաղորդման միջոցով: Կփորձենք բարձր մակարդակով ներկայացնել մեր հանրությանը մատչելի ու հասանելի բժշկական տեղեկատվություն` նպաստելով բժշկական կուլտուրայի զարգացմանը մեր երկրում: Կարծում եմ, որ «BIO ՌԻԹՄ»-ը նաև կնպաստի մեր երկրում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների նոր մակարդակի ձևավորմանը:

Ո ՞վ է լինելու հաղորդման առաջին հյուրը:

-«BIO ՌԻԹՄ» հաղորդման առաջին հյուրը լինելու է մեր քաղաքում շատ սիրված և ճանաչված պլաստիկ վիրաբույժ Գևորգ Խորենի Ստեփանյանը: Ի դեպ, հաղորդման պրեմիերան եթեր կհեռարձակվի «ԴԱՐ 21» հեռուստաընկերությամբ շաբաթ օրը` 12:30-ին , երկուշաբթի` 19:00-ին և չորեքշաբթի` 23:00 -ին:

Ի ՞նչ նպատակի է ծառայելու հաղորդումը:

-Քանի որ առողջութունը մարդու կյանքի առաջնային գործիքն է և նրանից է կախված մեր կյանքի ոչ միայն տևողությունը, այլ նաև որակը: Ես վստահ եմ` մեզ կհաջողվի կանխել բազմաթիվ հիվանդությունների առաջացումը և տարածումը, քանի որ առողջության պահպանման առաջին նախապայմաններից մեկը գրագետ, լիարժեք և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն է մեր հանրությանը: Կարծում եմ, որ հաղորդումը կսիրվի հասարակության կողմից: