Ուկրաինան ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի Մոսկվայի նիստում ներկայացված կլինի դեսպանության մակարդակով


16:29 , 2 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինան ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի Մոսկվայի նիստում, որը տեղի կունենա ապրիլի 4-ին, ներկայացված կլինի դեսպանության մակարդակով: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան:

«Կարծում եմ, որ Կիևից ոչ ոք չի գա: Ըստ այն տեղեկատվության, որ ես ունեմ` նրանք կմասնակցեն դեսպանության մակարդակով: Բայց կմասնակցեն»,-ասել է Նեբենզյան: