21:16 , 2 ապրիլ, 2014
Բրիտանացի Բրենդոն Գրիմշոուն Սեյշելներում 13.000 դոլարով փոքրիկ անմարդաբնակ կղզի էր գնել և այնտեղ տեղափոխվել մշտական բնակության: Նախկինում Բրենդոնն աշխատում էր թերթի խմբագրի պաշտոնում: Թողնելով աշխատանքը՝ նա որոշեց նոր կյանք սկսել և 13.000 դոլարով գնեց այս փոքրիկ անմարդաբնակ կղզին:

Այդ կղզում արդեն 50 տարի է, ինչ մարդու ոտք չէր դրվել: Բրենդոնը ընկերացել էր հարակից կղզիներից մեկում ապրող աբորիգենի՝ Ռենե Լոֆորտենի հետ: Նրա հետ տղամարդը կղզու վրա սկսել էր կառուցել իր նոր տունը: Ռենեն պարբերաբար ժամանում էր Բրենդոնի մոտ, իսկ նա երբեք չէր լքում այն և տասնամյակներ շարունակ միայնակ ապրում էր կղզում:
39 տարիների ընթացքում Գրիմշոուն և Լաֆորտենն սեփական ձեռքերով 16 հազար ծառ են տնկել և 5 կմ երկարությամբ արահետ կառուցել: 2007թ.-ին Ռենեն մահացավ և Բրենդոնը կղզու վրա բացարձակ միայնակ մնաց:

Տասնամյակներ շարունակ ապրելով կղզու վրա՝ Բերնդոնը թռչունների 2000 նոր ցեղատեսակ է ներգրավել այնտեղ և ավելի քան հարյուր հսկայական կրիա էր բազմացրել, որոնք գտնվում են ոչնչացման եզրին: Գրիմշոուի ջանքների շնորհիվ ներկայումս նախկին անմարդաբնակ կղզում գտնվում է Սեյշելյան կղզիների ֆաունայի 2/3-ը: Մոռացված հողի կտորը վերածվել է իրական դրախտավայրի:

Մի քանի տարի առաջ Սաուդյան Արաբիայի արքայազնը Բրենդոնին առաջարկել էր 50 մլն. դոլարով վաճառել կղզին, բայց մերժում էր ստացել: «Չեմ ցանկանում, որ կղզին դառնա հարուստ մարդկանց հանգստավայրը: Նախընտրում եմ, որ այն դառնա ազգային պարկ, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա հիանալ այս չքնաղ բնությամբ և կենդանիներով»:

Բրենդոն Գրիմշոուի ջանքերով 2008թ.-ին կղզին իսկապես ազգային պարկ հռչակեցին:


