16:16 , 2 ապրիլ, 2014Panorama.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն համարում է, որ հետխորհրդային երկրների համար Վրաստանն ամենալավ օրինակն է, որը զինվորներ է տրամադրում դաշինքի ռազմական օպերացիաների համար և պատրաստվում է մտնել կառույցի մեջ: Այս մասին ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
«Վրաստանը մոդել է ամբողջ տարածաշրջանի համար, որն անվտանգության արտահանող է և պատրաստ է գործնականում իրագործել իր եվրաատլանտյան ինտեգրման ձգտումները»,-հայտարարել է Ռասմուսենը` բացելով Վրաստանի հանձնաժողով-ՆԱՏՕ պլանային նիստը:
«Անվտանգության արտահանող» տերմինը ՆԱՏՕ-ի կողմից շրջանառության մեջ է դրվել անվանելու համար այն երկրներին, որոնք չեն մտնում կառույցի մեջ, սակայն տրամադրում են իրենց զինվորներին դաշինքի հրամանատարությանը` ռազմական գործողություններին մասնակցելու համար, առաջին հերթին Աֆղանստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ