Եվրոպացիների 22%-ը երբևիցե ինտերնետից չի օգտվել


15:50 , 2 ապրիլ, 2014

Եվրոպացիների 22%-ը երբևիցե ինտերնետից չի օգտվելLife.panorama.am-ը գրում է.

Բազմաթիվ երկրների կառավարությունների կարծիքով համացանցի նկատմամբ հասանելիությունը ժամանակակից մարդու անբաժանելի իրավունքն է դարձել: Եվ դա զարմանալի չէ. համացանցն ամբողջությամբ փոխել է միմյանց հանդեպ մեր փոխհարաբերությունները, բիզնեսի վարման մեթոդները և բոլորիս առօրյան` ընդհանրապես:

Այդ իսկ պատճառով այն փաստը, որ Եվրոպայի մի շարք զարգացած երկրներում ապրում են մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում համացանցից չեն օգտվել, կարող է տարօրինակ թվալ: Օրինակ` վերցնենք Իտալիան. իհարկե «երրորդ աշխարհի երկիր» նրան անվանել չենք կարող, սակայն իտալացիների 35%-ը երբեք չի օգտվել համացանցից: Պորտուգալիայում բնակչության 33%-ը չի օգտվել, Եվրոպայի մյուս երկրներում այդ ցուցանիշը ցածր է` շուրջ 10%, սակայն Եվրոպայում միջին ցուցանիշով նույնիսկ որոնողական համակարգերից չի օգտվել բնակիչների 22%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ