Ժողովրդի արդարացի բողոքի ալիքին ոչ մի կառավարություն ի զորու չէ հակազդել


15:58 , 2 ապրիլ, 2014

Ժողովրդի արդարացի բողոքի ալիքին ոչ ոք և ոչ մի կառավարություն ի զորու չէ հակազդել:
Սահմանադրական դատարանի՝ ժամեր առաջ կայացրած որոշումը մեր միասնության և համախմբվածության արդյունքն էր: Կրկին ապացուցվեց՝ երբ միասին ենք, կարող ենք կասեցնել յուրաքանչյուր ապօրինություն: Սահմանադրական դատարանի որոշումը ապացույց էր, որ կառավարությունը գործել է ապօրինաբար և խախտել Հայաստանի Հանրապետության թիվ մեկ իրավական փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Սահմանադրական դատարանի որոշումը փաստեց մեր մեծ և միասնական քայլը դեպի առաջ, սակայն մեծագույն հաղթանակները դեռ առջևում են: Մենք փոխելու և նոր մեկնարկի անհրաժեշտություն ունենք, որին էլ պետք է հասնենք, որովհետև մենք չենք վստահում այս կառավարությանը: