15:00 , 2 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Ամերիկացիները ոչ միանշանակ են գնահատում Ուկրաիանայում տիրող ճգնաժամը, գրում է The Huffington Post-ը՝ հղում անելով վերջերս կատարված մի քանի սոցիոլոգիական հետազոտությունների: Ըստ լրատվամիջոցի՝ հարցումների արդյունքները հակասական պատկեր են ներկայացնում:
Պարզվել է, որ ԱՄՆ բնակիչները չեն վստահում Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց նաև կողմ չեն, որ Վաշինգտոնը պետք է պաշտպանի Ուկրաինային:
Պարզվել է նաև, որ ամերիկացիները կողմ են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին և միաժամանակ կասկածում են, որ այդպիսի միջոցառումներն արդյունք կունենան: Հարցվածները համաձայն են Ռուսաստանի դեմ ավելի խիստ քաղաքականություն վարելուն, բայց կտրականապես դեմ են ռազմական գործողություններին:
Ըստ պարբերականի՝ այդպիսի արդյունքների պատճառը կարող է լինել այն, որ ամերիկացիների մեծ մասն այնքան էլ սևեռուն չի հետևում Ուկրաինայում կամ Ղրիմում տիրող իրավիճակին: