Իմաստության զենքը միշտ էլ համեստությունն է եղել, մինչդեռ ոչնչությունը զարմանալի համարձակությամբ է թափահարում իր զազրելի դրոշը


15:12 , 2 ապրիլ, 2014

Ցավում եմ խորապես, ցավում եմ այն փայլուն մտքի տիրանների համար, որոնք այս օրերին գերադասում են ներքաշվել իրենց պատյանի մեջ ու չասել այն, ինչ իսկապես կուզեին ասել, չանել այն, ինչ իսկապես կուզեին անել, չզգալ, չտիրել, չվերցնել այն, ինչ իրավամբ իրենց է պատկանում…այլ կթողնեն ողջը ճիճուներին ու տզրուկներին, որոնք բարձիթողի մատնված օրգանիզմը կծծեն, կքաշեն կենսատու հեղուկն ու կարբենան, ու կզգան իրենց աշխարհի տիրակալ…իմաստության զենքը միշտ էլ համեստությունն է եղել, մինչդեռ ոչնչությունը զարմանալի համարձակությամբ է թափահարում իր զազրելի դրոշը…ասեմ՝ վաղուց արդեն ես չեմ լսում, ինչ են ինձ ասում, ես միայն նայում եմ գործին, արարքին, վերաբերմունքին, ես փորձում եմ տեսնել ձեր մոտիվացիայի աղբյուրը, ու վայ ձեզ, եթե այն միայն էգոիզմն է ու փառասիրությունը…(Գ Շ…)