13:53 , 2 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ այսօր կայանալիք հանդիպման մասին:
«Մենք երբեք չենք դժգոհում: Իհարկե, «Ռեալ»-ը ձեռք բերեց Բեյլին, Իսկոյին, բայց չէ՞ որ մենք հրավիրել ենք Մխիթարյանին և մյուսներին:
Հենրիխը, Օբամեյանգն ու Պապաստատոպուլոսը շատ լավ են ներգրավվել «Բորուսիա»-ի խաղին: Նրանք, միանշանակ, ուժեղացրել են մեր թիմը:
Մենք չենք բողոքում և «Ռեալ»-ի հետ հանդիպմանը կանենք հնարավորը, ինչ մեր ուժերի սահմաններում»,- հայտարարել է Կլոպը: