Պետք չէ ինձ և Գյոտցեին համեմատել իրար հետ. Հենրիխ Մխիթարյան


13:21 , 2 ապրիլ, 2014

Հենրիխ Մխիթարյան. Պետք չէ ինձ և Գյոտցեին համեմատել իրար հետArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իսպանական լրատվամիջոցներին, որտեղ հայտարարել է, որ դուրտմունդյան ակումբի երկրպագուները լավ են հասկանում ֆուտբոլը:

Միաժամանակ, Մխիթարյանին հարցրել են այն մասին, թե կարողացե՞լ է, արդյոք, ինքն ստիպել երկրպագուներին՝ մոռանալու Մարիո Գյոտցեին, ով «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա»:

- Մարիոն հրաշալի ֆուտբոլիստ է, բայց մեր խաղաոճով մենք միանգամայն տարբեր ենք: Իսկ մեր երկրպագուները լավ են հասկանում ֆուտբոլը եւ օգնեցին ինձ՝ «Բորուսիայում» հարմարվելու հարցում: Նրանք որեւէ զուգահեռ չեն անցկացնում իմ եւ Մարիոյի միջեւ:

Հուսով եմ, որ իմ խաղով կարող եմ լիարժեք երախտագիտությունս հայտնել նրանց՝ ցուցաբերած աջակցության համար, - ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը: