«Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է». Իվետա Եդիգարյան


13:03 , 2 ապրիլ, 2014

Life.panorama.am-ը գրում է.

«Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է». Իվետա  Եդիգարյան

Դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանն արդեն շուրջ մեկ տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, և, կարծես, իր հետագա պլաններն արդեն կապում է  այնտեղի հետ: Life.panorama.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե  ինչով է նա այժմ զբաղված Նահանգներում, արդյոք վերադառնալու միտք ունի և որ դեպքում երկրպագուները կարող են սպասել նրան հայրենիքում:

-Այս պահին ԱՄՆ-ում  ինչո՞վ եք զբաղված:

-Ճիշտն ասած, վեց ամսով եկել էի ծնողներիս մոտ, բայց այնպես ստացվեց, որ աշխատանք առաջարկեցին ու մնացի այստեղ: Երկու հայ տղայի հետ երգում եմ այստեղի ռեստորաններից մեկում: Համենայնդեպս, ունեմ աշխատանքային վիզա և ցանկացած պահի կարող եմ հայրենիք գալ:

- Ձեր և Վարդան Սարգսյանի «Երկու ճամփորդություն» համատեղ  նախագծի երկրորդեթերաշրջանի թողարկման ծրագիրն ի՞նչ փուլում է:

-Ցավոք, նախագծի իրականացման աշխատանքները կիսատ են մնացել: Շատ բան կախված է հովանավորներից, բայց հնարավոր է, որ այն ունենա շարունակություն, քանի որ պահանջարկ ունի: Այստեղ նույնպես մարդիկ հետևում են մեր հաղորդմանը և սպասում նոր թողարկումների:

Ինքներդ ձեզ ավելի շատ դերասանուհի եք համարումթե՞ երգչուհի:

-Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ դերասանուհի, ով նաև երգում է, արժանանում հանդիսատեսի գնահատանքին: Երգում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ ու լավ է ստացվում:

-Դուք ԱՄՆ -ում հանդես եք գալիս համերգներով, իսկ այստեղ, կարծես, այդքան էլ ակտիվչեք. կարելի՞ է ասել, որ ձեր երգերը հենց այդտեղի համար է:

-Ես այդպես չէի ասի. Հայաստանում նույնպես ունեցել ենք շատ համերգներ՝ Երևանում ու մարզերում: Իսկ ԱՄՆ-ում երգում եմ ռեստորանում, ընդ որում, ոչ միայն իմ հեղինակային երգերը, այլև այն, ինչի պահանջարկը կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ