12:51 , 2 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Oկրուաշվիլիին երեքշաբթի օրը հարցաքննել են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործի կապացությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ Oկրուաշվիլին, դատախազության շենքից դուրս գալուց հետո, հայտնում է trend.az-ը:
«Ինձ հարցաքննեցին Սաակաշվիլիի գործով»,- ասել է նախկին նախարարը:
Նա, սակայն, չի ասել, թե Սաակաշվիլիի ինչ գործ է քննվում դատախազությունում:
Ավելի վաղ դատախազությունը հայտարարել էր, որ նախկին նախագահին որպես վկա հարցաքննության է կանչում 10 տարբեր գործերով: