12:36 , 2 ապրիլ, 2014Tert.am-ը գրում է.
Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել 2016 թվականից: Այդ մասին նախօրեին հայտարարել է երկրի եվրատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, գրում է Грузия Online-ը:
Նա հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործողությունների պլանի առաջին փուլը կավարտվի 2014 թվականի ամռանը, իսկ երկրորդը՝ հաջորդ տարի՝ մինչ Ռիգայում «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովը: Նրա խոսքով՝ առանց վիզայի ռեժիմ կսահմանվի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար (այդ թվում՝ աբխազների և օսերի), այլ ոչ առանձին խմբերի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ