Սահմանադրական դատարանը «կուտակայինի» պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց


12:39 , 2 ապրիլ, 2014

Այսօր Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց: Սահմանադրական դատարանը նաև հայտարարեց, որ ՍԴ-ի որոշման պահանջներից բխող իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կուտակային բոլոր վճարները: