ԱՄՆ ցանկանում է քաղաքական կյանքից դուրս մղել Վենեսուելայի բնակչության 99%-ին՝ նավթին տիրանալու համար. Մադուրո


12:12 , 2 ապրիլ, 2014

Emedia.am-ը գրում է.

Նիկոլաս Մադուրոն Բարաք Օբամային մեղադրել է Վենեսուելայի ընդդիմադիր շարժումներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ՝ տարեկան առնվազն 5 մլն դոլար:

«Ամերիկյան իշխանություններն ամեն տարի Վենեսուելայի ընդդիմությանը 5 մլն դոլար են հատկացնում՝ աջակցելով բնակչության 1%-ին, որը ցանկանում է քաղաքականությունից հեռացնել 99%-ին, որպեսզի տիրանա նավթին», - գրել է Վենեսուելայի նախագահը The New York Times-ի հոդվածում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Նախագահը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցներն աղավաղում են երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ