Մենք էլ Մխիթարյան և ուրիշ ֆուտբոլիստներ ունենք. Յուրգեն Կլոպը` «Ռեալի» դեմ խաղի մասին


11:46 , 2 ապրիլ, 2014

Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով` «Ռեալն» ուժեղ ֆուտբոլիստներ ունի, սակայն «Բորուսիայի» կազմում կա Մխիթարյանը:

«Ռեալի» կազմում կան շատ լավ ֆուտբոլիստներ, սակայն մենք էլ Մխիթարյան և ուրիշ ֆուտբոլիստներ ունենք: Նորեկները հրաշալի կերպով ընտելացան թիմում և ուժեղացրել են մեր կազմը: Դժգոհելու առիթ չունեմ և «Ռեալի» դեմ խաղում անելու ենք ամեն ինչ»,-Կլոպի խոսքը մեջբերում է Championat կայքը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ապրիլի 2-ին «Բորուսիան» կհյուընկալվի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: