ՍԴ բակում հավաքվել են մի խումբ ակտիվիստներ


11:31 , 2 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Այս պահին, երբ Սահմանադրական դատարանը պատրաստվում է հրապարակել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության որոշումը, ՍԴ բակում հավաքվել են մի խումբ ակտիվիստներ: 

Նրանց հոսքը շարունակվում է: Ակտիվիստները դեռևս լռությամբ սպասում են ՍԴ որոշմանը, վանկարկումներ, պաստառներ նույնպես չկան: