Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ շարունակվում է ապատեղեկատվության տարածումը


10:24 , 2 ապրիլ, 2014

Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ կասկածելի կերպով հետևողաբար շարունակվում է ապատեղեկատվություն տարածվելը, թե հայեր են սպանվել… Սիրիայում գրանցված մնացած ահասարսուռ ու սահմռկեցուցիչ իրադարձությունների ֆոնին շատ կասկածելի կերպով շուրջ 2000 հայերի տեղահանումը այսքան մեծ աղմուկ բարձրացրեց … Հիշում եմ՝ սրանից մի քանի ամիս առաջ այդ նույն ահաբեկիչ-ջիհադիստները մտան քրդական գյուղերից մեկն ու անպաշտպան մնացած կանանց ու երեխաներին մորթեցին… Բայց մարդասեր միջազգային հանրությունն ու այժմ հայերի տեղի չունեցած «սպանությունների» մասին մեծ աղմուկ բարձրացրած լրատվամիջոցները չարձագանքեց… Միայն թե այս ամենը հենց հայերի դեմ ուղղված չլինի, միայն թե սրանով ինչ-ինչ ուժեր չփորձեն այդ ջիհադիստների ու ահաբեկինչերի ուշադրությունը սևեռել հայերի ու Հայաստանի վրա….