iPhone 6-ը սեպտեմբերին արդեն վաճառքում կլինի


12:00 , 2 ապրիլ, 2014

Այս տարվա սեպտեմբեր ամսին Apple ընկերությունը վերջապես կթողարկի iPhone 6-ը: Սա նշանակալի իրադարձություն է տեխնոլոգիական աշխարհում, որին շատերն են անհամբերությամբ սպասում: Դե ինչ, ընդամենը մի քանի ամսից iPhone 6-ն արդեն հասանելի կլինի: Դեռևս պարզ չէ, թե iPhone 6-ն ինչ դիզայն կունենա: Հայտնի է, որ նախատեսվում է վաճառքի հանել iPhone 6-ի երկու տեսակ: Դրանցից մեկի էկրանի տրամագիծը կազմելու է 12 սմ, իսկ մյուսինը՝ 14:  

Ներկայումս Apple-ի iPhone 5-ի և iPhone 5S-ի էկրանի տրամագիծը կազմում է 10 սմ: Apple-ը հեռախոսների արտադրությամբ զբաղվող միակ խոշոր ընկերությունն է, որն այդքան փոքր էկրանով հեռախոսներ է թողարկում: Apple-ը չի սահմանափակվել միայն iPhone-ի էկրանի չափի փոփոխությամբ. iPhone 6-ի դիսփլեյի ռեզոլյուցիան (լուծելիություն) զգալիորեն ավելի բարձր է լինելու: Ըստ կանխատեսումների՝ այս բարեփոխումների շնորհիվ iPhone 6-ն աննախադեպ լայն սպառում կունենա ողջ աշխարհում:  

iPhone-ի էվոլյուցիան