09:04 , 2 ապրիլ, 20141in.am-ը գրում է.
Չիլիի ափին տեղի ունեցած 8.2 մագնիտուդով երկրաշարժից հետո առաջացած ցունամիի առաջին ալիքը հարվածել է հենց այդ երկրին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ալիքների բարձրությունը երկրի հյուսիսային ափի հատվածում գերազանցում է 2 մետրը: Ցունամիի նախազգուշացման հարցերով խաղաղօվկիանոսյան կենտրոնի տվյալներով՝ ալիքները կարող են ափին լուրջ ավերածություններ առաջացնել:
Վերջին պաշտոնակական տվյալներով՝ Չիլիում երկրաշարժի զոհ է դարձել 5 մարդ:
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին Չիլիի և Պերուի մի շարք ափամերձ շրջաններում բնակչության տարհանման մասին:
Արիկա քաղաքում տարհանումը դժվարացել է՝ կապված մեքենաների վիթխարի թվաքանակի ետ, որոնք լքում են քաղաքն ու ճանապարհներին խցանումներ առաջացնում:
Չիլիի համանուն նահանգում տեղի է ունեցել էլեկտրականության անջատում, սողանքներ և ոչ մեծ ավերածություններ: Իշխանությունները հայտնում են, որ դեռևս լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Տագնապի կարմիր մակարդակ է հայտարավել Էկվադորի ափամերձ շրջաններում: Հնարավոր ցունամիի մասին նախազգուշացում է արվել նաև Կոլումբիայում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Սալվադորում և Նիկարագուայում: