«Առավոտ». «Փարվանա» ռեստորանում տեղացիներին սպասարկելն արժի 2500, իսկ արտասահմանցիներին՝ 8000 դրամ


08:56 , 2 ապրիլ, 2014

«Մարտի 30-ին ՀՀ-ում սովորող օտարերկրացի և երևանցի ուսանողների մոտ 18-20 անձից բաղկացած ինտերնացիոնալ խումբը որոշել էր Երևանի ճարտարաշինարարական համալսարանի ֆրանսիացի ուսանող Պիեռի ծննդյան օրը նշել «Փարվանա» ռեստորանային համալիրում։ 

Ռեստորանում մատուցողը հայտարարել էր՝ տեղացիներին սպասարկումը կարժենա 2500, իսկ արտասահմանցիներին՝ 8000 դրամ։ Բոլորը խիստ վիրավորված ոտքի են ելել ու մեկ մարդու նման լքել ռեստորանը։

Ի դեպ, խմբում կային ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։