Հայե՛ր, ովքեր դրսերում ուղղակի դիմանում են կամ քարշ են տալիս լավ օրերի հույսով, վերադարձե՛ք Հայաստան


01:32 , 2 ապրիլ, 2014

Հայեր, ով որ դրսերում կոնկրետ անելիք չունի, ուղղակի դիմանում ա կամ քարշ ա տալիս «լավ օրերի» հույսով, վերադարձեք Հայաստան, էկեք միասին տեր կանգնենք մեր երկրին: Ինքներդ ձեզ մի խաբեք` էստեղ լիքը անելիք կա՝ բոլոր իմաստներով: Ձեր երեխաները կմոռանան մայրենի լեզուն, իսկ ձեր թոռները կլինեն խառնուրդներ. իրավունք չունենք ցպնելու մեր գենը դեսուդեն: Էդքան հնարամիտ եք ու ստեղծագործող` մտածեք, փորձեք, պրպտեք, սարքեք` գործը վարպետից ա վախենում: Էկեք` միասին ուժեղանանք: ՈՒ խնդրում եմ լացակումած արդարացումներ չգրեք` հրաշքներ չեն լինում, մենք պիտի մեր ձեռքերով կառուցենք մեր ապագան: Ամեն ինչ միասին կհաղթահարենք, ԱՄԵՆ ԻՆՉ: