00:51 , 2 ապրիլ, 2014
Emedia.am-ը գրում է.
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին 2 հանդիպումները:
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներն իսկական նվեր դարձան բոլոր ֆուտբոլասերներին: Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» իրենց խաղի առաջին կեսում անցկացրեցին դինամիկ ու դիտարժան ֆուտբոլ, սակայն ընդմիջման հեռացան առանց գնդակներ խփելու: Երկրորդ կեսն ընթանում էր նույն հունով: Սակայն 56-րդ րոպեին բոլորին ցնցեց բրազիլացի Դիեգոն: Հյուրերի` փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը հեռու տարածությունից կատարած հարվածով անակնկալի բերեց Խոսե Պինտոյին:
Բաց թողած գոլից հետո «Բարսան» նետվեց առաջ ու հավասարեցրեց հաշիվը: Անդրես Ինյեստայի ֆանտաստիկ փոխանցումից հետո Նեյմարին ոչինչ չէր մնում, քան հանգիստ գրավել մրցակցի դարպասը:
Զուգահեռաբար ընթացող «Մանչեսթեր Յունայթեդ»- «Բավարիա» խաղում նույնպես երկրպագուներն առաջին կեսում դարպասի գրավում չտեսան: Խաղում բացահայտ ֆավորիտն, իհարկե, Գվարդիոլայի թիմն էր, սակայն առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց Նեմանյա Վիդիչի գլխի դիպուկ հարվածով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ