00:02 , 2 ապրիլ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Դուբլինում կստեղծվի թանգարան, որտեղ կներկայացվեն իռլանդական վիսկիի բոլոր տեսակները: Կազմակերպիչների խոսքերով, մշտական ցուցահանդեսը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև կղզու բնակիչների ուշադրությունը: Տեղի առևտրականները պատրաստ են նախագծում 1,9 միլիոն եվրո ներդրում կատարել և հույս ունեն, որ ժամանակի ընթացքում թանգարանը կներառվի Իռլանդիայի բոլոր ճանապարհորդական գրքերի մեջ:
Սպասվում է, որ միայն 2014 թվականի ընթացքում թանգարան կայցելի առնվազն 60 հազար մարդ, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Թանգարանը գտնվելու է Դուբլինի կենտրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ