Քերրին լքել է Իսրայելը առանց խաղաղության գործընթացի երկարաձգման մասին պայմանավորվելու


23:29 , 1 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեքշաբթի օրը առանց հաջողության ակնհայտ նշանների ավարտել է իր այցը Իսրայել: Սակայն սպասվում է, որ չորեքշաբթի նա տարածաշրջան կվերադառնա իսրայելցիներին և պաղեստինցներին խաղաղ բանակցությունները չդադարեցնել համոզելու նպատակով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

12 ժամ Երուսաղեմում գտնվելու ընթացքում պետքարտուղար Ջոն Քերրին երկու անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչպես նաև զրուցել Պաղեստինի կողմից գլխավոր բանագնաց Սայիբ Օրեյկատի հետ:

Պաղեստինի Ազգային Վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ հանդիպելու նպատակով Ռամալայում կայանալիք ԱՄՆ պետքարտուղարի այցը տեղի չի ունեցել: 

Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել մամուլի համար փակ դռների հետևում, առանց ամփոփիչ հայտարարությունների և մամլո ասուլիսների: