Սիրիայի ընդդիմության գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսը, Հալեպը և Հոմսը


22:59 , 1 ապրիլ, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայում զինյալ ընդդիմության գրոհայինները ականանետներով ռմբակոծել են Դամասկոսի, Հալեպի և Հոմսի բնակելի թաղամասերը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

Մայրաքաղաքում ռումբերն ընկել են Աբասյան հրապարակի շրջանում: Դրանցից մեկը պայթել է Ջավդա Ալ-Հաշիմ միջնակարգ դպրոցի մերձակայքում: Վիրավորվել են երկու աշակերտուհիներ: Երկու ռումբ ընկել է կարի ֆաբրիկայի վրա: Զոհվել է մեկ աշխատակցուհի, ևս 3-ը տարվել են հոսպիտալ:

Ռումբեր պայթելու վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել նաև Կասաա քրիստոնեական թաղամասից և Հալեպ փողոցից: Տուժածներ չկան:

Հալեպում ուժեղ ռմբակոծության են ենթարկվել Նիլ և Մուկամբո փողոցները: Զոհվել է 5 խաղաղ քաղաքացի, իսկ 26-ը վիրավորվել են:

Եվս երեք սիրիացիներ վիրավորվել են գրոհայինների կողմից Հոմսի ռմբակոծության ժամանակ: