Քանի դեռ Սփյուռք ունենք, ՀՀ-ն չի կարողանա լինել ինքնուրույն խաղացող միջազգային ասպարեզում


17:37 , 1 ապրիլ, 2014

Քանի դեռ Սփյուռք ունենք, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա լինել ինքնուրույն խաղացող միջազգային ասպարեզում: Կամ Սփյուռքն է գալու Հայաստան՝ իր ռեսուրսներով, և ՀՀ-ն հզորանա, կամ մնալու ենք պասիվ և կախյալ խաղացող: Մենք ցանկացած միջազգային ասպարեզում քայլ անելիս պետք է, ստիպված ենք ավելի ճիշտ մտածել այս կամ այն երկրի հայկական համայնքի անվտանգության մասին: Զորօրինակ՝ Ղրիմի հարցով մեր քվեարկությունը: Մենք քվեարկեցինք մեզ ձեռնտու ինքնորոշման իրավունքի օգտին: Արդյունքում Ուկրաինայի համայնքը հայտնվեց անհարմար դրության մեջ: Դե հիմա ստիպված պետք է հակադրե՞նք Հայաստանի և Սփյուռքի շահերը: