16:45 , 1 ապրիլ, 2014
Անցյալ դարի 70-ական թվականներին Անդրե Ռաֆֆրեյ անունով ֆրանսիացի իրավաբանը գործարք կնքեց 90-ամյա կնոջ հետ, ինչը նրա համար մեծ հաջողություն թվաց: Ըստ գործարքի՝ կինը նրան կտակում էր շքեղ բնակարանը, իսկ Անդրեն իր հերթին կնոջը պետք է վճարեր ամսեկան 500 դոլար մինչև նրա մահը: Կինն ապրեց ևս 30 տարի՝ որպես աշխարհի ամենատարեց մարդ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում: Կինը նույնիսկ Ռաֆֆրեյից ավելի երկար ապրեց, իսկ իրավաբանը նրան ընդհանուր հաշվով 180.000 դոլար վճարեց, ինչը երկու անգամ ավելին էր, քան արժեր կնոջ բնակարանը: