23:10 , 12 հուլիս, 2012
Մեր ակումբային ֆուտբոլի մակարդակը էնքան ա իջել, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշում եվրոպական 45 երկրների մեջ մեր ազգային առաջնությունը վերջին 40որերորդ տեղում ա Չեռնոգորիայի, Ֆարերների, Անդորրայի ու այլ թույլ ֆուտբոլային երկրների հետ: Ու հիմա, երբ կարգը փոխվել ա, ու եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման փուլերին ավելացվել ա ևս մեկը, որտեղ հենց էդ վերջին տեղերի ազգային լիգաների թիմերն են մրցում, մենք ուրախանում ենք որ հաղթում ենք ֆարերների ու Չեռնոգորիայի թիմերի... ախր հին սիստեմով էդ որակավորման փուլը հայկական թմերի համար նոր ա սկսվում է, ու հեսա որ էս փուլից թռնեն մեր թմերը, թող ոչ ոք չզարմանա... Փյունիկի մասին ընդհանրապես խոսք չկա, փալաս ա դառել էդ թիմը մի այլ տիպի, անգամ էս փուլը չի անցնում... իսկ չեմպիոն Ուլիսին նենց են գցելու քացու տակ, որ անգամ չեմ էլ ուզում պատկերացնեմ: