ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ


03:43 , 1 ապրիլ, 2014

Ապրիլի 1-ի ժամը 03.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սևան-Մարտունի ավտոճանապարհը: 

Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ԱԻ նախարարություն