23:05 , 31 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ հրամայել է Ուկրաինայի հետ արևելյան սահմանից մասնակիորեն դուրս բերել զորքերը: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Գերմանիայի կառավարության ղեկավարի մամլո քարտուղարին:
«Մերձդնեստրի վերաբերյալ ՌԴ ղեկավարի հետ կարծիքներ փոխանակելիս խոսվել է արդյունավետ միջոցներ նախաձեռնելու մասին, որոնք ուղղված կլինեն այդ շրջանը փաստացի արգելափակումից հանելուն, ինչպես նաև հարցի արդարացի և համակողմանի լուծմանը»,- ասվում է հաղորդագրությունում: