Վրաստանի իշխանությունները ընդդիմադիրներին կարող են ընդունել միայն դատախազի աշխատասենյակում. Սաակաշվիլի


22:04 , 31 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ իրենց ցանկանում են հարցաքննել այն հարցերի շուրջ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրավական գործընթացների հետ: Մասնավորապես, դա վերաբերում է ոչ թե նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությանը, այլ նրա ողբերգական մահվան հանգամանքներին: Այս մասին գրում է BBC-ն:

«Նախ՝ ոչ մի սպանություն չի եղել, և երկրորդ՝ նրանք իրենք էլ այդ մասին շատ լավ գիտեն»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:

Ինչ վերաբերում է Skype-ով հարցաքննությունից իր հրաժարվելուն` նա ասել է, որ դա իրավական գործընթացի հետ ոչ մի կապ չունի, այն միայն քաղաքական գործընթաց է:

«Վրաստանի իշխանությունները չեն կարողանում ընդդիմության հետ խոսել քաղաքական երկխոսության ճանապարհով, նրանք կարող են խոսել միայն դատախազության լեզվով`ճիշտ այնպես, ինչպես անում էր Յանուկովիչը: Վրաստանի իշխանությունները ընդդիմադիրներին կարող են ընդունել միայն դատախազի աշխատասենյակում, և ես, իհարկե, հակված չեմ նրանց շարքերին դասվելու»,- հավելել է Սաակաշվիլին: