Շիրակի մարզում չեն շտապում բարձրաձայնել ցրտահարության մասին


21:36 , 31 մարտ, 2014

Շիրակի մարզում չեն շտապում բարձրաձայնել ցրտահարության մասինArmnewsTV.am-ը գրում է.

Առատ ձյունն ու ցուրտը վախեցրել են Ողջիի հողագործներին: Ցրտահարված ծառերը գյուղացիներին բերքի կորստի մասին են հուշում: Բողբոջած ճյուղերը միանգամից խեղճացել են:
Աշնանացան ցորենի բերքը ևս վտանգված է: Գյուղացիներն ասում են, սերմը ժամանակին են ցանել, բայց չի հաջողվել անհրաժեշտ չափով ոռոգել ցանքատարածությունները: 
Ազատան գյուղում վաղահաս գարու բերքն է հարցականի տակ: Ազատանցին այս տարի շտապել եւ սերմը ավելի վաղ էր հողը գցել, ծիլերն արդեն երևում են: Ջերմաստիճանի առաջիկա օրերի անկումը մտահոգիչ է: 
Շիրակի մարզի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչությունը չի շտապում բարձրաձայնել ցրտահարության մասին: Վնասների մասին տվյակները կհրապարակվեն առաջիկա օրերին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ