Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ


21:09 , 31 մարտ, 2014

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետAravot.am-ը գրում է.

Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։ Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ