«Նրանք պատասխան են տալու». Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել


20:27 , 31 մարտ, 2014

«Նրանք պատասխան են տալու». Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել Panorama.am-ը գրում է.

Էրդողանը խոստացել է հաշվեհարդար տեսնել իր թշնամիներից: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ հայտարարել է ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին՝ չսպասելով ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներին, ասել է, որ կներխուժի «թշնամիների որջը», որոնք իրենց թույլ են տվել իրեն կոռուպցիայի մեջ մեղադրել:

«Նրանք պատասխան են տալու»,-նշել է Էրդողանը:

Էրդողանն իր 12 տարվա իշխանության օրոք ամենամեծ մարտահրավերի դեմ առ դեմ էր կանգնել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ