Ռոյսն ու Հումելսը` «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին


20:21 , 31 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը հայտարարել է, որ թիմը վստահություն է զգում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ խաղից առաջ: Այս մասին տեղեկացնում է football-espana.net-ը:

«Շտուտգարտի» (3:2) նկատմամբ տարած հաղթանակից  հետո, մեծ վստահություն ենք զգում սեփական ուժերի նկատմամբ «Ռեալի» հետ խաղից առաջ»,- նշել է Ռոյսը:

«Մենք կփորձենք ավելի համախմբված լինել և հակագրոհների հնարավորություններ փնտրել: Մեր նպատակն առաջին խաղում դրական արդյունքի հասնելն է»,-նշել է Հումելսը: