Թուրքիա գերևարված և այնտեղ բանտարկված քեսաբահայերից 3-ն այսօր ազատ են արձակվել և քիչ առաջ հասել են Լաթաքիա


20:15 , 31 մարտ, 2014

Ուրախալի լուր Քեսաբից. ինչպես հայտնում են Քեսաբի ՍԴՀԿ պատասխանատուները, Թուրքիա գերևարված և այնտեղ բանտարկված քեսաբցի մեր հայրենակիցներից 3-ը, որոնցից մեկն 90-անց պապիկ է, այսօր ազատ են արձակվել և քիչ առաջ հասել են Լաթաքիա, որտեղ գտնվում են Քեսաբի վրա հարձակումից հետո տեղահանված հայերը...