19:16 , 31 մարտ, 20141in.am-ը գրում է.
Գերմանական Հալլե քաղաքում հայտնվել են հսկայական գետի առնետներ, որոնք կատուների չափ են: Տեղացիները սարսափի մեջ են առնետներից: Կրծողները տարածվում են նաև այլ եվրոպական երկրներ՝ հայտնում է Mirror-ը:
Քաղաքի բնակիչները չգիտեն՝ ինչպես վարվել կրծողների հետ: Այդ ջրային առնետները Եվրոպայում են հայտնվել Հարավային Ամերիկայից, դրանք անհավանական շատակեր են ու ունենում են մինչև 42 սմ երկարություն:
Հարավամերիկյան առետները Մեծ Բրիտանիայի տարածքում առաջին անգամ հայտնաբերվել են 1945-ին: