Ռուսաստանը նախ կեղծ լուրեր է տարածում, թե հայերին կոտորել են Քեսաբում, ապա տարբեր հայտնիների բերանով սկսում է ցավակցություններ հայտնել


18:53 , 31 մարտ, 2014

Ես իհարկե ունեմ իմ ենթադրությունները, բայց կուզեի նաեւ այլ կարծիքներ լսել. Ռուսաստանը նախ կեղծ լուրեր է տարածում, որ հայերին կոտորել են Քեսաբում (դրա համար անգամ օգտագործում է արաբ զինվորների գնդակահարութան տեսագրությունը), ապա տարբեր հայտնիների բերանով սկսում է ցավակցություններ հայտնել: Ակնահայտորեն դա հրահանգված է, քանի որ այդ նույն մարդիկ միշտ լռել են եւ լռելու են, երբ գնդակոծվում է ՀՀ տարածքը, թեեւ որպես դաշնակիցներ ՊԱՐՏԱՎՈՐ են դատապարտել: