18:38 , 31 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հարավչինական Գուանդուն նահանգում հորդառատ անձրևների հետևանքով, որոնք ջրհեղեղների պատճառ են դարձել, 9 մարդ է զոհվել: Եվս 10 հոգի վիրավոր է, մի քանի մարդ համարվում է անհետ կորած՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վատ եղանակն ընդգրկել է ավելի քան 70.000 քառ.կմ:
Հորդառատ անձրևներ են տեղում նաև հարավային Գուանսի Չժուանյան ինքնավար մարզում: Այդ շրջանում առատ տեղումների հետևանքով տուժել է ավելի քան 96.000 մարդ, փլուզվել է 70 տուն, լրջորեն վնասվել է ավելի քան 1.700 շինություն: