18:30 , 31 մարտ, 2014Ճանապարհորդական լուսանկարչության ամենագրավիչ կողմն այն է, որ ամեն ինչ տեղի է ունենում հանպատրաստից: Աչքիդ առաջ հանկարծ մի հիանալի տեսարան է ծառանում: Պրոֆեսիոնալ լուսանկարչի խնդիրն է հասցնել ճիշտ ժամանակին վերցնել ֆոտոխցիկը և անմահացնել այդ տեսարանը: Երբեմն անզեն աչքով չես տեսնում այն ամենը, ինչ այդքան ակնառու է երևում ֆոտոխցիկի ոսպնյակներից: Լուսանկարչի համար իսկական բախտավորություն է ճանապարհորդելիս ինչ-որ զարմանալի ու անսպասելի իրադարձության ականատեսը լինել: Հենց այդպիսի պահերին էլ ծնվում են ճանապարհորդական լուսանկարչության գլուխգործոցները: