ՍԴ որոշումը այսօր չի հրապարակվի


17:36 , 31 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվեց Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցով ՍԴ նիստը: Դիմող կողմը հանդես եկավ եզրափակիչ եյույթներով: 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարեց, որ հեռանում են խորհրդակցական սենյակ և ելնելով գործի ծավալից որոշումը այսօր չի հրապարակվի, իսկ թե երբ՝ կտեղեկացնեն ավելի ուշ: