17:34 , 31 մարտ, 2014
Ցավում եմ, բայց ընդդիմադիր կուսակցություններին ստիպված եմ հիշեցնել, որ նախագահ-փոխնախագահ մակարդակում կուսակցական տարակարծություններ, հատկապես հիմնական հարցադրումներում, չեն լինում: Կուսակցական երկրորդ պաշտոնի իմաստը հենց նախագահի փոխարեն խոսելն է, երբ վերջինս ինչ-ինչ պատճառներով լռում է, ինչը ենթադրում է, որ 2-րդ պաշտոն զբաղեցնողը չի կարող տարակարծիք լինել նախագահի հետ: Իսկ եթե այդպես չէ՝ ապա այդտեղ առկա է ոչ թե կուսակցական բազմակարծություն, այլ տարրական կարգուկանոնի բացակայություն: Կուսակցությունը համախոհների ամբողջութուն է և ոչ թե տարբեր կարծիքներ ունեցող անձանց մեխանիկական միավորում: