Սիրիայում ևս երկու ադրբեջանցի գրոհային է սպանվել


15:15 , 31 մարտ, 2014

Սիրիայում ևս երկու ադրբեջանցի գրոհային է սպանվել: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Սպանվածներն են Աբդուլվահիդ մականունով Զահիդ Նասիրովը և Ռաբբանի մականունով Թամերլան Մամմադովը: Նրանք սպանվել են դիպուկահարների կողմից գլխի շրջանում մահացու վնասվածք ստանալու արդյունքում: Նասիրովը ծնվել է Ղարաբաղի Կուբաթլուի շրջանում, այնուհետև տեղափոխվել է Սումգայիթ, իսկ Մամմադովը ծնվել է Սումգայիթում: Գրոհայինները տարածել են սպանվածների նկարները սոցիալական կայքերում: