Օմբուդսմենը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին


15:00 , 31 մարտ, 2014

Օմբուդսմենը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասինArmlur.am-ը գրում է.

Ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եղել է վիճահարույց և առաջացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ աշխատավարձի և կուտակած գումարի օգտագործման որոշակի սահմանափակում, առանձին դեպքերում կուտակված գումարների ստացման անհնարինություն, պարտադիր կուտակային վճարների իրավական տեսակի անորոշություն, տարիքային տարբերակում:

· Նվազագույն աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ, որը նույնիսկ ավելի քիչ է, քան գոյատևելու համար մարդուն անհրաժեշտ ամսեկան նվազագույն գումարը (նվազագույն սպառողական զանբյուղը կազմում է մոտ 56.000 դրամ): · Բազմազավակ ընտանիքներին չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով մի շարքայդպիսի ընտանիքներ գտնվում են աղքատության եզրին:

· Արհեստակցական միությունները հիմնականում կայացած չեն և չեն կարող արդյունավետ գործել, քանի որ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել դրանց կայացման ուղղությամբ: Արդյունքում անձանց աշխատանքային իրավունքները բավարար չեն պաշտպանվում գործատուների չարաշահումներից:

· Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ աշխատողին չի տրամադրվել կնքված աշխատանքային պայմանագրի օրինակը, չի վճարվել աշխատավարձը, ապօրինի դադարեցվել է աշխատանքային խեղման համար վճարվող փոխհատուցումը և խախտվել են մի շարք այլ աշխատանքային իրավունքները:

· Չեն մշակվել հստակ չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա գործատուին մարդուն ազատել աշխատանքից կենսաթոշակային տարիքին հասնելու պատճառաբանությամբ:

· Եղել են դեպքեր, երբ Նախարարությունը, խախտելով օրենքը, սոցիալապես անապահով քաղաքացուն չի տրամադրել հասանելիք բնակարանը:

· Օրենսդրական թերի կարգավորման և Նախարարության անարդյունավետ հսկողության արդյունքում խնամակալության և հոգաբարձության մարմինները պատշաճ չեն իրականացնրել իրենց գործառույթները, մասնավրապես` չեն իրականցվելերեխաների կյանքի հետազոտություններ, տնայցեր, ինչպես նաև հաճախ տրվել են սուբյեկտիվ եզրակացություններ:

· Նախարարության անարդյունավետ գործունեության հետևանքով շարունակվում են չլուծված մնալ թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներին հայտնաբերելու և ապաստան տրամադրելու, մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու, հաշմանդամություն ունեցող երեխաների որդեգրման հարցերը:

· Շարունակվում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը, քանի որ նույնիսկ նոր օրենքով նրանց համար չնախատեսվեցին բավարար պարտադիր աշխատանքի տեղեր:

· Թերի օրենսդրության պատճառով մի շարք աշխատողների չի հատուցվել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պատճառված վնասը:

· Սահմանվել է թաղման նպաստի նոր ֆիքսված չափ` 200.000 դրամ, որը շատ ավելի քիչ է, քան սահմանված է եղել նախկինում: Արդյունքում՝ պակասել է կենսաթոշակառուների մահվան դեպքում նրանց ընտանիքի անդամներին վճարվող թաղման նպաստի չափը, որը նախկինում կազմել է կենսաթոշակի 25-ապատիկը:

· Օրենսդրական թերի կարգավորումների հետևանքով մարդիկ չեն կարողացել օրինական լիազորագրով ստանալ իրենց ազգականների նպաստները:

· Օրենքների միջև առկա հակասությունների հետևանքով կենսաթոշակառուի մահվան դեպքում իր հարազատներըհիմնականում չեն կարողացել որպես ժառանգություն ստանալ հանգուցյալին չվճարված կենսաթոշակը:

· Առանձին դեպքերում՝ Նախարարությունը մերժել է օտարերկրյա նոտարների և Հայաստանի դեսպանության հյուպատոսների վավերացրած լիազորագրով հաշմանդամության կենսաթոշակ տրամադրելը՝ խախտելով օրենքը և Սահմանադրական դատարանի որոշումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ